«Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի 2017-18թթ․ խաղարկությունում։

Առաջին տուրում դորտմունդցիներն արտագնա հանդիպում անցկացրեցին «Վոլֆսբուրգի» հետ և առավելության հասան 3։0 հաշվով։ Մեկական գոլ խփեցին Քրիստիան Պուլիշիչը, Մարկ Բարտրան և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Բունդեսլիգա, առաջին տուր

«Վոլֆբուրգ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0։3
Գոլերը՝ Պուլիշիչ 22՛, Բարտրա 27՛, Օբամեյանգ 60՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում