«Շիրակը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Շիրակն» արտագնա հանդիպում անցկացրեց «Գանձասար Կապանի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Իլիչը։

Գյումրեցիներն այս հաղթանակից հետո 9 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասար Կապանը», որ դեռ միավոր չի վաստակել, եզրափակում է աղյուսակը։

Լուսանկարը՝ «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում