Խեսեի գոլի շնորհիվ «Սթոք Սիթին» հաղթեց «Արսենալին» (ֆոտոշարք, տեսանյութ)
19/08/2017 22:38
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» պարտվեց «Սթոք Սիթիին»։
«Բրիտանիա» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Խեսեն, ում համար այս խաղն առաջինն էր Պրեմիեր լիգայում։ Հիշեցնենք, որ Խեսեն վարձակալական հիմունքներով է «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել «Սթոք Սիթի»։
Այս հանդիպումից հետո «Սթոք Սիթին» ունի 3 միավոր, իսկ «Արսենալը» մնաց 3 միավորով։ Հավելենք, որ րրորդ տուրում «Սթոքը» խաղալու է «Վեսթ Բրոմվիչի» հետ, «Արսենալը»՝ «Լիվերպուլի»․ խաղերը կայանալու են օգոստոսի 27-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում