Վացկե․ Դեմբելեի տեղափոխության հավանականությունը գնահատում եմ 50%

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին։

-Հինգշաբթի հանդիպել ենք «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Մեծագույն և հարգալից ակումբի ներկայացուցիչների․․․ Համենայն դեպս, ես այդպես էի մտածում մեկ-երկու շաբաթ առաջ։ Բանակացությունների ժամանակ պարզ դարձավ, որ Դեմբելեի տրանսֆերի վերաբերյալ մեր դիրքորոշումներն արմատապես տարբեր են։

Այդ օրն Ուսմանը չներկայացավ մարզմանը, ինչն անակնկալ էր մեզ համար։ Չեմ կարծում, թե նա նման բան աներ մեկ այլ ակումբի համար։ Այս պահին Դեմբելեի տեղափոխության հավանականությունը գնահատում եմ 50%,- Վացկեի խոսքը մեջբերված է «Bild»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում