Դրամատիկ վերջաբան․ «Չելսին» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվեց «Տոտենհեմին»։ «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով։

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Մարկոս Ալոնսոն։ «Տոտենհեմին» հաջողվեց վերականգնել հավասարությունը միայն 82-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Միշի Բատշուային։ Այդուհանդերձ, «ազնվականներին» հաջողվեց խուսափել միավորների կորստից․ 88-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալոնսոն։

«Չելսին» վաստակեց իր առաջին 3 միավորը, իսկ «Տոտենհեմը» մնաց 3 միավորով։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում