Կոլարովի գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի 2017-18թթ․ առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» արտագնա հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը 31-րդ րոպեին տուգանային հարվածից խփեց «գայլերի» նորեկ Ալեքսանդր Կոլարովը։

Ա Սերիայի երկրորդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Ինտերին» (օգոստոսի 26), իսկ «Ատալանտան» արտագնա հանդիպում է անցկացնելու «Նապոլիի» հետ (օգոստոսի 27)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում