«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

«Միլանը» հաղթանակով մեկնարկեց Իտալիայի 2017-18թթ․ առաջնությունում։ Վինչենցո Մոնտելայի թիմը հյուրընկալվեց «Կրոտոնեին» և առավելության հասավ 3։0 հաշվով։

Խաղը հենց սկզբից անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար․ արդեն 5-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆեդերիկո Չեկերինին, իսկ «Միլանի» օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսեին։ 18-րդ րոպեին Պատրիկ Կուտրոնեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 5 րոպե անց աչքի ընկավ Սուսոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Հավելենք, որ երկրորդ տուրում «Միլանը» խաղալու է «Կալյարիի» հետ, իսկ «Կրոտոնեն»՝ «Վերոնայի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում