Նեյմարի գոլերի և գոլային փոխանցումների շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Թուլուզին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» խոշոր հաշվով հաղթեց «Թուլուզին»․ «Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպումն ավարտվեց 6։2 հաշվով։

Փարիզյան թիմի կազմում մեկական գոլ խփեցին Ադրիեն Ռաբիոն, Էդինսոն Կավանին, Խավիեր Պաստորեն, Լեյվին Կուրզավան, իսկ աստղային նորեկ Նեյմարը դուբլ ձևակերպեց։ Բացի գոլերից, բրազիլացին նաև երկու գոլային փոխանցում կատարեց՝ Ռաբիոյին և Կուրզավային։ «Թուլուզից» աչքի ընկավ Մակս-Ալեն Գրադելը, մեկ գոլ էլ արձանագրվեց Տյագո Սիլվայի ինքնագոլի արդյունքում։

69-րդ րոպեին, երբ հաշիվը 2։1 էր, «Պարի Սեն Ժերմենը» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Մարկո Վերատին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 9 միավոր, իսկ «Թուլուզը» 9 հնարավորից վաստակել է 3 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Թուլուզ»՝ 6։2
Գոլերը՝ Նեյմար 31՛, 90+2՛, Ռաբիո 35՛, Կավանի 75՛ / 11-մետրանոց, Պաստորե 82՛, Կուրզավա 84՛ – Գրադել 18՛, Սիլվա 78՛ / ինքնագոլ
Հեռացում՝ Վերատի 69՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում