Անվանի թենիսիստի առաջին լուրջ տիտղոսը (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ավարտվել է «Մասթերս» մակարադակի (1000 միավոր) թենիսի մրցաշարը: Եզրափակչում հանդիպել են Գրիգոր Դիմիտրովն ու Նիկ Կիրյոսը: Բուլղարացին առավելության է հասել 6:3, 7:5 հաշվով:

26-ամյա թենիսիստը յուրաքանչյուր սեթում ավստրալացու մեկական մատուցում է շահել, իսկ սեփականներն անվրեպ իրացրել: Այդքանը բավական է եղել ընդհանուր հաղթանակի համար:

Դիմիտրովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ «Մասթերսի» չեմպիոն: Նախկինում նա նույնիսկ եզրափակիչ չէր հասել:

Հատկանշական է, որ Ցինցինատիում բոլոր 5 հանդիպումները բուլղարացին հաղթել է «չոր»` 2:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում