ԱԱ. Վարշամ Բորանյանը պարտվեց

Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 1/16 եզրափակչում պարտություն կրեց:

Հայ ըմբիշը մրցում էր եգիպտացի Իբրահիմ Հասան Ղանեմի հետ: Գոտեմարտի ընթացքում Վարշամը հաշվի մեջ առջևում էր, սակայն զիջեց մրցակցին (2:3):

Բորանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա, եթե եգիպտացին հասնի եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում