ԱԱ. Արթուր Շահինյանի ցավալի պարտությունը

Ֆրանսիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անհաջող է մեկնարկել Հայաստանի մարզիկների համար:

85 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Արթուր Շահինյանը պարտություն կրեց: Հայ ըմբիշը 1:0 հաշվով հաղթում էր բուլղարացի Նիկոլայ Նիկոլայև Բայրյակովին, բայց չկարողացավ պահպանել առավելությունը և 1:2 հաշվով պարտվեց:

Ավելի վաղ, որակավորման փուլում Շահինյանը 8:0 հաշվով վաղաժամ հաղթանակ էր տոնել: Շահինյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա, եթե բուլղարացին հասնի եզրափակիչ:

Ավելի վաղ 1/16 եզրափակչի փուլը չէր հաղթահարել նաև Վարշամ Բորանյանը:

Լուսանկարը` wrestling-armenia.am-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում