Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց դժվարին հաղթանակով

Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

98 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտն անցկացրեց իրանցի Սեյեդմուստաֆա Սեյեդղանբար Սալեհիզադեհի հետ: Գյումրեցի մարզիկը դժվարությամբ հաղթեց 3:1 հաշվով:

Հաջորդ փուլում` 1/8 եզրափակչում Ալեքսանյանը մրցելու է ամերիկացի Թրեյսի Գանյելոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում