ԱԱ. Արթուր Ալեքսանյանի ջախջախիչ հաղթանակը, Կարապետ Չալյանը` ¼ եզրափակչում

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու մասնակիցներ շարունակում են հաջող ելույթները:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում մրցել է ամերիկացի Թրեյսի Հենկոկի հետ ու 10:1 հաշվով հաղթանակ տոնել: Օլիմպիական չեմպիոնի հաջորդ մրցակիցն է դառնալու Նադրեաշվիլի – Գու շույգի հաղթողը:

Քառորդ եզրափակչում է հայտնվել նաև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Վերջինս 3:1 հաշվով պարտության է մատնել գեմանացի Ֆլորիան Նոմայերին: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Չալյանը կպայքարի սերբ Վիկտոր Նեմեցի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում