Ալեքսանյանը մտավ կիսաեզրափակիչ, Չալյանը պարտություն կրեց

Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր ասպարեզ դուրս եկած Հայաստանի 4 մասնակիցներից միայն Արթուր Ալքեսանյանին հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ:

98 կգ քաշայինների պայքարում գյումրեցին 6:2 հաշվով վստահորեն հաղթել է վրացի Ռևազի Նադարեիշվիլուն: Եզրափակչի ուղեգրի համար Ալեքսանյանը կմրցի ուզբեկ Ռուստամ Ասկալովի հետ:

Քառորդ եզրափակում ցավալի պարտություն կրեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Հայ ըմբիշը 1:2 հաշվով պարտվեց սերբ Վիկտոր Նեմեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում