Պաշտոնական. Սամիր Նասրին հեռացել է «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Սամիր Նասրիի տրանսֆերի մասին․ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է թուրքական «Անթալյասփոր»:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` ֆրանսիացու շաբաթական աշխատավարձը կազմելու է 70 հազար ֆունտ սթերլինգ, ինչը զգալիորեն քիչ է «քաղաքայինների» կազմում նրա ստացած գումարից (170 հազար): Նասրիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով: Ոչ պաշտոնական տեղեկությամբ` տրանսֆերը կազմելու է 11 միլիոն եվրո:

Նասրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում էր հանդես գալիս 2011 թվականից: Այդ ընթացքում նա 176 խաղի է մասնակցել ու 26 գոլ հեղինակել: Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Սևիլյայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում