Արթուր Ալեքսանյանը 1 րոպեում հաղթեց և մտավ եզրափակիչ

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (98 կգ) շարունակում է փայլուն ելույթները:

Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշը մեկ րոպեում 8:0 հաշվով ջախջախել է ուզբեկ Ռուստամ Ասակալովին ու մտել եզրափակիչ:

Չեմպիոնական պայքարում Ալեքսանյանը մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում