«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Մարկիզիոյին. «Միլանն» անմիջապես արձագանքել է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է հեռանալ թուրինյան ակումբից: «La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ թուրինցիները 31-ամյա ֆուտբոլիստին այլևս առանցքային խաղացող չեն համարում և պատրաստ են բաց թողնել նրան:

Այդ տեղեկությունից քիչ հետո «Rai Sport»-ը գրել է, որ «Միլանն» իտալացու տրանսֆերի շուրջ համապատասխան հարցում է կատարել «Ծեր սինյորային»: Միաժամանակ «MilanNews»-ը տեղեկացնում է, որ «ռոսոներին» չի շտապելու առաջարկ կատարել «Յուվենտուսին»: Դրա փոխարեն լոմբարդիացիները փորձելու են պարզել, թե Մարկիզիոն ինչպես է վերաբերվում Թուրինը լքելու տարբերակին:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Յուվենտուսից» «Միլան» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում