Պաշտոնական. «Ինտերն» ու «Վալենսիան» խոշոր փոխանակում են կատարել

«Ինտերի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան կարիերան շարունակելու է Իսպանիայում: «Վալենսիան» մեկ տարով վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին։
Իսպանական ակումբն իրավունք կունենա հետագայում 25 միլիոն եվրոյով գնելու ֆրանսիացու ամբողջական տրանսֆերը: Հիշեցնենք, որ Կոնդոգբիան Լա լիգայում հանդես է եկել «Սևիլյայի» կազմում:
Միաժամանակ, հակառակ ուղղությամբ է տեղափոխվում «Վալենսիայի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն: Պորտուգալացին արդեն հրաժեշտ է տվել «չղջիկներին» ու բուժզննում անցել միլանցիների կազմում: Այդ գործարքը նույնպես նախատեսված է որպես մեկ տարվա վարձակալություն:
«Ներաձուրին» հետագայում կկարողանա 30 միլիոն եվրոյով գնել 23-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: