Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի մինչև 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի նկատմամբ:

Այսպիսով, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրն իր կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթել է իրանցի Սեյեդմուստաֆա Սեյեդղանբար Սալեհիզադեհին,  1/8 եզրափակչում մրցել է ամերիկացի Թրեյսի Հենկոկի հետ ու առավելության հասել 10։1 հաշվով։ 1/4 եզրափակչում Արթուրը 6:2 հաշվով հաղթել է վրացի Ռևազի Նադարեիշվիլուն, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով ջախջախել է ուզբեկ Ռուստամ Ասակալովին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում