«Մանչեսթեր Սիթին» 10 ֆուտբոլիստով խուսափել է պարտությունից (տեսանյութ, ֆոտոշարք)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրն ավարտվել է «Մանչեսթեր Սիթի» – «էվերթոն» խաղով: Անզիջում պայքարում անցած մրցավեճն ավարտվել է 1:1 հաշվով:

Առաջին կեսում (35-րդ րոպե), արագ հակագրոհի ժամանակ Ուեյն Ռունին առաջ է մղել հյուրերին: Հռչակավոր անգլիացու համար դա ԱՊԼ-ում հեղինակած 200-րդ գոլն էր:

Ընմիջումից անմիջապես առաջ երկրորդ դեղին քարտն է ստացել «քաղաքայինների» աջ պաշտպան Կայլ Ուոկերը և հեռացվել է խաղադաշտից:

Խաղավարտին մոտ Պեպ Գվարդիոլայի թիմը կատարված փոխարինումների շնորհիվ սկսել է ավելացնել ճնշումը, ինչի համար վարձահատույց է եղել ի դեմս փոխարինման մտած Ռահիմ Սթելինգի խփած գոլի (82-րդ րոպե):

Քիչ անց, լիվերպուլցիների կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը նույնպես երկրորդ զգուշացման պատճառով լքել է խաղադաշտը, սակայն դա հանդիպման արդյունքի վրա չի ազդել:

Այժմ երկու թիմերն էլ ունեն 4 միավոր և կիսում են 4-8 տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում