Պաշտոնական. Կալինիչը տեղափոխվեց «Միլան» (լուսանկար)

«Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլա Կալինիչը կարիերան շարունակելու է «Միլանում»: Այդ մասին հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

«Ռոսոներին» մեկ տարով վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստի, որի ժամկետի ավարտից հետո պարտավորվել է գնել ամբողջական տրանսֆերը: Վարձակալության համար վճարվելու է 5 միլիոն եվրո, իսկ ընդհանուր տրանսֆերի` 20 միլիոն: Լոմբարդիացիների կազմում հարձակվողը հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:

«Ֆիորենտինայում» անցկացրած 2 տարում խորվաթն Ա Սերիայի 68 խաղում 27 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

Կալինիչը դարձավ «Միլանի» 11-րդ նորեկը: Մինչև այդ իտալական գրանդ էին տեղափոխվել Լեոնարդո Բոնուչին, Անդրե Սիլվան, Ֆրանկ Կեսիեն, Հական Չալհանօղլուն, Ռիկարդո Ռոդրիգեսը, Մատեո Մուսակիոն, Անդրեա Կոնտին, Լուկաս Բիգլիան, Ֆաբիո Բորինին ու Անտոնիո Դոնարուման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում