Հերթական փորձառու ֆուտբոլիստն «Ալաշկերտում» (տեսանյութ)

Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ գործարք կատարեց: Թիմի կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին, ով այսօր իր երկրորդ մարզումն է Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ,- տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008թթ` դառնալով 2006թ. Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև նա մեկ մրցաշրջան է անցկացրել շվեյցարական «Շաֆհաուզենում»:

2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե», որտեղ 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցեի» կազմում նա նվաճել է Սլովակիայի Գավաթը:

«Ալաշկերտի» հետ պայմանագրի ստորագրումը, մարզաշապիկի հանձնումն ու մարզումը

2015-2016 թթ. Դարկոն պաշտպանել է Սլովակիայի «Ռուժոմբերոկի» գույները, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը: Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր:

194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական ընտրանու կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաև Մակեդոնիայի ազգային հավաքականում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին:

Առաջարկում ենք ծանոթանալ նաև Տոֆիլոսկու լավագույն խաղային դրվագներից կազմված տեսանյութին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում