Ունիվերսիադա. Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող: Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:

Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում