Հայտնի է Գրիզմանի որակազրկման ժամկետը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Մրցավարին վիրավորելու համար ֆրանսիացին պատժվել է երկու խաղով,- գրում է AS.com-ը

Միջադեպը տեղի է ունեցել Լա լիգայի առաջին տուրի՝ «Ժիրոնայի» հետ արտագնա հանդիպման ժամանակ: 26-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին կեղտ է անվանել: Ուշագրավ է, որ Գրիզմանի հեռացումից հետո մադրիդցիները կարողացել են քամբեք կատարել ու 0:2 հաշիվը դարձնել 2:2:

Հավելենք, որ հարձակվողին մինչև 12-խաղյա որակազրկում էր սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում