Ո՞րն էր Ռամոսի զայրույթի և հեռացման պատճառը (տեսանյութ)

Իսպանիայի 2017-18թթ․ առաջնության մեկնարկային տուրի՝ «Դեպորտիվո» – «Ռեալ» (0:3) հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը մրցակցին հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։

Տեսախցիկների ուշադրությունից չեն վրիպել միջադեպին նախորդած դրվագները։ Նախ Ռամոսը բարկացել է, որ մրցակիցը գնդակը դաշտի սահմաններից չի հեռացրել, երբ Դանի Կարվախալը վնասվածք է ստացել և մեկ րոպե պառկած մնացել խոտածածկին։ Հետո «սերուցքայինների» ավագը հանդիմանել է Լուկա Մոդրիչին, ով արդեն «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստի վնասվածքը նկատելով՝ չի շարունակել խաղը։ Ռամոսը Մոդրիչին ակնարկել է, որ մրցակիցն արժանի չէ նման վերաբերմունքի և զայրույթի պահին հարվածել Ֆաբիան Շերի դեմքին, ինչի համար էլ ստացել է երկրորդ զգուշացումը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում