Սիմոն Մարտիրոսյանը դարձել է չեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում ծանրամարտի 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն: 

Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: 

Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ հենացատկեր վարժության եզրափակչում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը (13.883 միավոր): Դավթյանը հնարավորություն էր ստացել հանդես գալու նաև  նժույգթափերի եզրափակչում, որտեղ էլ 4-րդ արդյունք է գրանցել (14.533 միավոր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում