«Մոնակոն» ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

«Մոնակոն» ու «Պարի Սեն Ժերմենը» համաձայնեցրել են Կիլիան Մբապեի տրանսֆերի վերջին կետերը: Այդ մասին գրում է «Le Parisien»-ը:

18-ամյա ֆուտբոլիստի համար փարիզցիները վճարելու են 150 միլիոն եվրո, ինչպես նաև զիջելու են իրենց խաղացողներից մեկի տրանսֆերը:

Մայրաքաղաքային ակումբը մտադիր է բաժանվել Սերժ Օրյեից, Յուլիան Դրաքսլերից, Գոնսալու Գեդեշից, Անխել դի Մարիայից, Հատեմ Բեն Արֆայից, Գժեգոժ Կրիխովյակից և Լուկաս Մոուրայից: ՊՍԺ-ն առաջարկել է ընտրել այդ խաղացողներից մեկին: «Մոնակոն» ցանկացել է հրավիրել Յուլիան Դրաքսլերին, սակայն գերմանացին հրաժարվել է միանալ «կարմրասպիտակներին»: Ամենայն հավանականությամբ, «Մոնակոյի» երկրորդ ընտրությունը կդառնա Լուկաս Մոուրան:

Նեյմարի հրաժարագնի համար 222 միլիոն եվրո վճարելուց ու Մբապեի տրանսֆերից հետո փարիզցիներին անհրաժեշտ է վերը նշված խաղացողների վաճառքից գումար ստանալ՝ ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում