Հայտնի է ՉԼ-ի լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը և հարձակվողը

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի վիճակահանությանը զուգահեռ տեղի ունեցավ նախորդ մրցարջանի` ըստ դիրքերի լավագույն ֆուտբոլսիստների մրցանակաբաշխությունը:

Լավագույն դարպասապահ ճանաչվեց Ջանլուիջի Բուֆֆոնը: Իտալացին «Յուվենտուսի» հետ հասել էր եզրափակիչ:

Լավագույն պաշտպան դարձավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Հենց իսպանացին հերթական անգամ բարձրացրեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության լավագույն կիսապաշտպանի մրցանակին արժանացավ Լուկա Մոդրիչը: Մրցաշարի լավագույն հարձակվողի կոչումը ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին «Ռեալի» կազմում դարձել էր 12 գոլի հեղինակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում