Բուտրագենյո. Բարդ խումբ է, նույնիսկ անհաջող 10 րոպեն կարող է թանկ արժենալ

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիոն Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» H խմբում մրցելու է Դորտմունդի «Բորուսսիայի», «Տոտենհեմի» և կիպրոսյան ԱՊՕԵԼ-ի հետ:

«Չեմպիոնների լիգայում միշտ դժվար է, բայց մենք չեմպիոնն ենք և մրցաշարում մեկնարկում ենք բարձր մոտիվացիայուվ: Բարդ խումբ է: Պետք է լավ խաղանք և ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը: Գիտենք, որ նույնիսկ անհաջող 10 րոպեն կարող է թանկ արժենալ մեզ համար։

Լավ ծանոթ ենք «Բորուսսիային»: Նրանք միշտ բարդ մրցակից են եղել: «Տոտենհեմը» ցույց է տվել, որ վերջին տարիների Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է: ԱՊՕԵԼ-ը նույնպես խնդիրներ է ստեղծում, հատկապես Կիպրոսում»,- հռչակավոր իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում