Վերատին որակազրկվել է

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին պատժվել է Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի՝ «Թուլուզայի» հետ խաղում իր պահվածքի համար:

«Football Italia»-ն գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով: Իտալացին վիրավորել էր մրցավարին, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից:

Այսպիսով, կիսապաշտպանը բաց կթողնի Լիգա 1-ի առաջիկա երեք հանդիպումները, որոնցում փարիզցիները մրցելու են «Սենտ Էտիենի», «Մետցի» ու «Լիոնի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում