Ովքե՞ր են լավագույնը դառնալու «Մեսսի-Ռոնալդու»-ից հետո. Կրիշտիանուի կարծիքը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել այն մասին, թե իր ու Լիոնել Մեսսիի հաղթանակների ժամանակաշրջանից հետո ովքեր են պայքարելու անհատական մրցանակների համար:

«Ասենսիոն, Նեյմարը, Ուսման Դեմբելեն, Ազարը, Ռաշֆորդը… Լավ ֆուտբոլիստները շատ են»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ երեկ 32-ամյա խաղացողը ճանաչվեց 2016-17թթ. մրցաշրջանի եվրագավաթների լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում