Աշխարհի առաջնություն. Հայաստանի հերթական մեդալը

Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ ազատ ոճի 125 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտը:

Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 3:0 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Անզոր Խիժրիևին ու նվաճեց բրոնզե մեդալը:

Հայաստանը ներկայացնող Վալոդյա Ֆրանգուլյանն (61 կգ) ու Գարիկ Բարսեղյանը (57 կգ) պայքարից դուրս էին մնացել 1/8 եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում