Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն կրկին հաղթել է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրը մեկնարկել է Փարիզում, որտեղ «Պարի Սեն Ժերմենն» ընդունել է «Սենտ Էտիենին»:

Ոչ այնքան տպավորիչ անցկացրած առաջին կեսում Ունաի Էմերիիի թիմին հաջողվել է մեկ անգամ աչքի ընկնել: Էդինսոն Կավանին հստակորեն իրացրել է իր վաստակած 11-մետրանոց հարվածը:  Երկրորդ կեսում մայրաքաղաքային թիմն ավելի հաջող է գործել ու ևս երկու անգամ գրավել է Ստեֆան Ռյուֆեի պաշտպանած դարպասը: Նեյմարի խաղարկած տուգանային հարվածից հետո գնդակը հայտնվել է Տյագո Մոտտայի մոտ, ով մոտ տարածությունից չի վրիպել:

Խաղավերջում Նեյմար-Մենյե-Կավանի կոմբինացիան եզրափակվել է ուրուգվայցու կրնկով խփված գոլով:

ՊՍԺ-ն հաղթել է 3:0 հաշվով ու 12 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սենտ Էտիենն» ունի 9 միավոր:

Լիգա 1, չորրորդ տուր

ՊՍԺ – «Սենտ Էտիեն»` 3:0
Գոլերը՝ Կավանի (20, 11մ, 89), Մոտտա (51)

Հետևեք մեզ նաև Telegram-ում