«Ինտերի» հոլանդական եռյակ. «Ներաձուրիի» նախագահը խայտառակվել է

«Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրի` «Football Italia»-ին տված հարցազրույցից պարզվել է, որ ինդոնեզացին ծանոթ չէ միլանյան ակումբի պատմությանը: Ավելին, նա այն խառնել է «ներաձուրիի» սկզբունքային մրցակցի` «Միլանի» հետ:

«Ֆուտբոլային ակումբը գնելը միայն բիզնեսի հարց չէ: Դուք պետք է սիրեք թիմը: Ես «Ինտերին» երկրպագում եմ այն ժամանակներից, երբ թիմում հանդես էր գալիս «հոլանդական եռյակը», իսկ հետո պայմանագիր կնքվեց Ռոնալդոյի հետ»,- ասել է Տոհիրը:

«Հոլանդական եռյակը»` Մարկո Վան Բաստենը, Ռուդ Գուլիտն ու Ֆրանկ Ռայկարդը հանդես են եկել ոչ թե «Ինտրում», այլ «Միլանում»: Նույն ժամանակահատվածում «ներաձուրին» ուներ իր եռյակը` գերմանականը, որը կազմել էին Լոթար Մատեուսը, Յուրգեն Կլինսմանը և Անդրեաս Բրեմեն:

Նշենք, որ 47-ամյա գործարարն «Ինտերի» 70 տոկոս բաժնետոմսերը գնել էր 2013 թվականին, սակայն երեք տարի հետո դրա մեծ մասը վաճառել է չինական «Suning Holdings Group»-ին: Այնուամենայնիվ, Տոհիրը պահպանել է ակումբի նախագահի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում