«Մանչեսթեր Սիթիի» թրիլերային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց «Բորնմութ» – «Մանչեսթեր Սիթի» մրցավեճով:

Առաջին րոպեներին ավելի հաջող էին գործում տանտերերը, ինչի շնորհիվ կարողացան բացել խաղի հաշիվը: Չքնաղ գոլի հեղինակ դարձավ ձախ պաշտպան Չարլի Դենիելսը (13՛): Քիչ հետո (21՛) Դավիդ Սիլվայի գեղեցիկ փոխանցումից հետո Գաբրիել Ժեսուսը մտավ տուգանային հրապարակ և դարպասապահ Արթուր Բորուցի կողքով գնդակն ուղարկեց դարպասը:

Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Թիմերն էլ այդ ընթացքում մեկական անգամ մոտ էին գոլին, բայց գնդակը դիպավ դարպասաձողին: Մրցավար Մայք Դինը հիմնական ժամանակին ավելացրեց 5 րոպե: Այդ ընթացքում տեղի ունեցած մարզչական վիճաբանությունը հարթելու, վնասվածքի ու փոխարինման պատճառով խաղացվեց ևս մի քանի րոպե: Արդյունքում, 97-րդ րոպեին «քաղաքայինները» հաղթանակ կորզեցին: Ռահիմ Սթերլինգի հարվածից հետո անդրադարձ եղավ, սակայն գնդակը միևնույն է ընթացավ ցանցից ներս:

Հատկանշական է, որ գոլից հետո հյուրերի երկպագուները մտան խաղադաշտ և ուրախությունը կիսեցին ֆուտբոլիստների հետ: Դրանից հետո Սթերլինգի երկրորդ զգուշացումը տրվեց երկրպագուների կողմը վազելու համար: Նա հեռացվեց խաղադաշտից:

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2:1 հաշվով և վաստակեց 7 միավոր: Էդի Հաուի թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում