Տպավորիչ դուբլ 3 րոպեում․ «Բավարիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Վերդերին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպման 72-րդ րոպեին կրնկով կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ 3 րոպե անց բոլորի ուշադրության կենտրոնում կրկին Լևանդովսկին էր․ լեհ հարձակվողը, շրջանցելով մի քանի մրցակցի, գնդակը Ռոբերտ Բաուերի և Իրժի Պավլենկայի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

«Բավարիայի» համար սա երկրորդ հաղթանակն էր, իսկ «Վերդերի» համար՝ երկրորդ պարտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում