«Յուվենտուսը» կամային հաղթանակ տոնեց, Դիբալան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Ջենոայի» նկատմամբ․ «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։4 հաշվով։

Միրալեմ Պյանիչի ինքնագոլի և Անդրեյ Գալաբինովի 11-մետրանոց հարվածի արդյունքում թուրինցիները 7-րդ րոպեի դրությամբ պարտվում էին 0։2 հաշվով։ Պաուլո Դիբալայի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» նախքան ընդմիջում վերականգնեցին հավասարությունը, իսկ երկրորդ կեսում Դիբալան հեթ-տրիկ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուան Կուադրադոն։

«Յուվենտուսը» տոնեց երկրորդ հաղթանակը, իսկ «Ջենոան» երկու տուրում վաստակել է 1 միավոր։  

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ջենոա» – «Յուվենտուս»՝ 2։4
Գոլերը՝ Պյանիչ 1՛ / ինքնագոլ, Գալաբինով 7՛ / 11-մետրանոց – Դիբալա 14՛, 45+3՛ / 11-մետրանոց, 90+2՛, Կուադրադո 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում