«Շիրակի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոլոմոն Իմե Ուդոն։ 51-րդ րոպեին Ռևիկ Եղիազարյանը վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան եզրափակիչ սուլիչը գյումրեցիներին հաջողվեց հաղթական գոլ խփել․ 87-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Իլիչը։

Այժմ «Շիրակը» 12 միավորով միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 4 միավորով չորրորդն է։

Բարձրագույն խումբ, չորրորդ տուր

«Շիրակ» – «Արարատ»՝ 2:1 (1:0)
Գոլերը՝ Սոլոմոն Իմե Ուդո 45՛, Ալեքսանդր Իլիչ 87՛ – Ռևիկ Եղիազարյան 51՛

“>

“>

 

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում