«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմային» և կամային հաղթանակ տոնեց․ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով։

15-րդ րոպեին Ռաջա Նաինգոլանի փոխանցումից հետո «գայլերին» առաջ մղեց Էդին Ջեկոն։ Հյուրերը հաշվի հավասարությունը վերականգնեցին 67-րդ րոպեին, երբ «Ռոմայի» պաշտպանության անփույթ խաղից օգտվելով՝ աչքի ընկավ Մաուրո Իկարդին։ 10 րոպե անց Իկարդին դուբլ ձևակերպեց, իսկ ևս 10 րոպե անց «Ինտերի» երրորդ գոլը խփեց Մատիաս Վեսինոն։

«Ինտերն» այժմ ունի 6 միավոր, իսկ «Ռոման» մնաց 3 միավորով։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռոմա» – «Ինտեր»՝ 1։3
Գոլերը՝ Ջեկո 15՛ – Իկարդի 67՛, 77՛, Վեսինո 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում