Գեորգի Կետոևը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը բրոնզե մեդալ նվաճեց: Երրորդ տեղի համար պայքարում Կետևոը 2:1 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեի նկատմամբ։

Այսպիսով, ազատ ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ նվաճեց․ նախօրեին բրոնզե մեդալակիր էր դարձել Լևան Բերիանիձեն (125 կգ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում