«Լիվերպուլը» ջախջախեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Արսենալին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսն անցավ Յուրգեն Կլոպի սաները բացահայտ առավելությամբ։ Նախքան ընդմիջում դաշտի տերերը 2 գոլ խփեցին․ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 40-րդ րոպեին Ֆիրմինոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Սադիո Մանեն։ Երկրորդ կեսում խաղի պատկերն էականորեն չփոխվեց, և «Լիվերպուլը» ևս 2 գոլ խփեց․ 57-րդ րոպեին Մոհամեդ Սալահը խփեց երրորդ գոլը, իսկ 20 րոպե անց եգիպտացու օգնությամբ աչքի ընկավ Դենիել Սթարիջը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 7 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելով 2 միավորով, իսկ «Արսենալը» 3 տուրում վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Լիվերպուլ» – «Արսենալ»՝ 4։0
Գոլերը՝ Ֆիրմինո 17՛, Մանե 40՛, Սալահ 57՛, Սթարիջ 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում