Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում։

Արթուրը 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը: ՀԱՕԿ լրատվականը հաղորդում է, որ այդ ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը 2009 թվականին՝ Հռոմում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, սահմանել էր Միքայել Քոլոյանը:

Նշենք նաև, որ Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):

Հետևեք մեզ նաև Telegram-ում