«Միլանը» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթեց «Կալյարիին»․ հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

10-րդ րոպեին «Միլանին» առաջ մղեց Պատրիկ Կուտրոնեն։ 56-րդ րոպեին Ժոաո Պեդրոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Սուսոն։

«Միլանը» տոնեց երկրորդ հաղթանակը, իսկ «Կալյարին» դեռ միավոր չի վաստակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում