«Բորուսսիան» փոխարինող է գտել Դեմբելեին

Դորտմունդի «Բորուսսիան» արագորեն փոխարինող է գտել «Բարսելոնա» տեղափոխված Ուսման Դեմբելեին: Գերմանական ակումբը ձեռք է բերելու Կիևի «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյին,- գրում է «Bild»-ը:

Ակումբներն արդեն համաձայնության են հասել: Գործարքը կազմելու է 20-30 միլիոն եվրո: Միաժամանակ ուկրաինական «Sport Arena»-ն տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն հաջող բուժզննում է անցել ռուրյան թիմում:

Յարմոլենկոն «Դինամոյի» կազմում է հանդես գալիս 2007 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում