«Արսենալն» ընդունել է «Չելսիի» 40-միլիոնանոց առաջարկը

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

«Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ լոնդոնյան ակումբները համաձայնեցրել են անգլիացու տրանսֆերը: Այն կազմելու է 40 միլիոն եվրո: Ներկայումս 24-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Անգլիայի հավաքականի ճամբարում, որտեղ «թոշակառուների» համար բուժզննում կանցնի:

Չեմբերլենի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ սպառվում է մեկ տարուց: Երեք օր առաջ նա հրաժարվել էր պայմանագիրը երակարձգելու առաջարկից, ըստ որի շաբաթական 195 հազար եվրո աշխատավարձ էր ստանալու:

«Արսենալը» լատերալի տրանսֆերը վաճառում է, որպեսզի մեկ տարուց նա անվճար չհեռանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում