«Չգիտեի, որ Մեսսին «Ռեալում» է խաղում». Կոնդոգբիայի սուր պատասխանը

«Վալենսիայի» նորեկ Ժոֆրե Կոնդոգբիան Պրիմերայի երկրորդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպումից (2:2) հետո սրամիտ կերպով է պատասխանել լրագրողի հարցին, որը վերաբերվել է Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկմանը: Այդ մասին հայտնում է sport.es-ը:

– «Ռեալի» կազմում զգացվո՞ւմ էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի բացակայությունը:

– Չգիտեի, որ Մեսսին «Ռեալում» է խաղում,- պատասխանել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է «սերուցքայինների» դարպասն ուղարկած երկրորդ գոլի հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում