«Այսօր կհայտարարվի տրանսֆերի մասին». Մբապեն բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն» անխուսափելի է դառնում: TF1-ը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել փարիզցիների համար:

Մայրաքաղաքային ակումբը վարձակալելու է ֆրանսիացուն, ինչպես նաև պարտավորվելու է մեկ տարի հետո 179 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը: Միաժամանակ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատմել է, որ շուտով պաշտոնապես հայտարվելու է տրանսֆերի մասին:

«Կիլիանը պատմեց, որ տեղափոխվում է ՊՍԺ և այսօր պետք է տրանսֆերի մասին հայտարարվի: Դա շատ լավ լուր է մեր ակումբի համար: Նա երիտասարդ է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է խաղում, ահռելի ներուժ ունի և համապատասխանում է մեր թիմի խաղաոճին: Բացի այդ, նա ծնունդով Փարիզի արվարձանից է, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի»,- «Le Parisien»-ի հետ զրույցում ասել է Ռաբյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում