Բատիստուտայի ռեկորդը գերազնացվեց. «Ռոմայի» ամենաթանկ տրանսֆերը (լուսանկար)

«Ռոման» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել: «Գայլերը» հայտարարել են «Սամպդորիայի» հարձակվող Պատրիկ Շիկի տեղափոխության մասին: Չեխի հետ պայմանագիր է կնքվել, սակայն այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեացիները մեկ տարով վարձակալելու են 21-ամյա ֆուտբոլիստին և պարտավորվելու են գնել ամբողջական տրանսֆերը: Վարձակալության համար վճարվելու է 5 միլիոն եվրո, իսկ տրանսֆերի` 33 միլիոն:

Այսպիսով, ընդհանուր 38 միլիոն եվրո արժողությամբ գործարքը «Ռոմայի» պատմության ընթացքում կդառնա ռեկորդային: Նախկին ռեկորդը պատկանում էր Գաբրիել Բատիստուտային, ում համար 2000 թվականին 36 միլիոն եվրո էր վճարվել «Ֆիորենտինային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում