2016-17թթ. ՈւԵՖԱ-ի մրցաշարերի թոփ-5 գոլերը (տեսանյութ)

Եվրոպական ֆուտբոլի միությունը (ՈւԵՖԱ) ամփոփել է իր պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքները, որի միջոցով որոշվել են 2016-17թթ. մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայացած մրցաշարերի լավագույն գոլերը:

Հաղթող է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի գնդակը, որը գրանցվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ մրցավեճում (1:4): Խորվաթը ստացել է ձայների 26 տոկոսը:

Ընդամենը 1 տոկոս ձայն քիչ է հավաքել «Ֆեներբախչեի» նախկին հարձակվող Մուսա Սոուն, ով Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում շրջադարձ հարվածով դարձել հիասքանչ գոլի հեղինակ:

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև.

3. Կազեմիրո («Ռեալ» – «Նապոլի», 20 %)

4. Մարկո Ասենսիո (Մ21. Իսպանիա – Մակեդոնիա, 11%)

5. Ջորդի Մբոլա (Մ19. «Բարսելոնա» – «Բորուսսիա» Դ., 8%)

Հետևեք մեզ նաև Telegram-ում