«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» սուպերփոխանակում են քննարկում

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» շարունակում են բանակցությունները հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխության շուրջ: Այդ մասին գրում է «Sky Sports»-ը։

«Քաղաքայինները» պատրաստ են չիլիացու համար, ում պայմանագրի ավարտին մեկ տարի է մնացել, 50-60 միլիոն եվրո վճարել: «Զինագործներին» այդ տարբերակը չի գոհացնում և նրանք ցանկանում են, որ գործարքում ներառվի նաև մանչեսթերցիների վինգեր Ռահիմ Սթերլինգը: Այդ դեպքում լոնդոնցիները պատրաստ են որոշակի գումար ավելի վճարել:

Բանակցությունների սկզբում «Արսենալը» ցանկանում էր Սանչեսին փոխանակել Սերխիո Ագուերոյի հետ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կտրականապես դեմ է արտահայտվել արգենտինացու հեռանալուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում